
«Հրապարակ»-ը գրում է.
«Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ այն թերթերի և պարբերականների դեմ, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են միասեռականության քարոզչությամբ»:
Թերթի աղբյուրները հաղորդում են, որ օգոստոսի 30-ին ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինն իր մոտ է հրավիրել ՀՀ-ում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների ղեկավարներին։
«Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է միասեռականության քարոզչությամբ զբաղվող ՁԼՄ-ներին հովանավորչական գումարներից զրկելու հարցը։ Այս միջոցառումը բխում է վերջերս ՌԴ-ում ընդունված «Երեխաներին, նրանց առողջությանը և զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքի պահանջներից, որն արգելում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն անչափահասների շրջանում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: