
«Ժողովուրդ»-ը գրում է.
«ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով։ Այդ գումարով Տեղ գյուղի դպրոցը, ըստ էության, կապիտալ կահավորվել է՝ձեռք են բերվել աշակերտական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, ճաշասեղաններ։ Բացի այդ, ինչպես փաստում են «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, սեղաններ, գրապահարաններ ու զգեստապահարաններ ձեռք են բերվել նաև ուսուցիչների համար։ Թերթը հիշեցնում է նաև, որ Տեղը Սերժ Սարգսյանի ծննդավայրն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել