«Ժողովուրդ»-ը գրում է.

«Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը։ Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են «հալած յուղի» պես։ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Տիգրան Սարգսյանի շրջապատը արդեն անթաքույց խոսում է այն մասին, որ ՀՀ հաջորդ նախագահը հենց նա է։ Նույնիսկ ինքը՝ Տ. Սարգսյանը, շատ պաշտոնյաների հետ զրույցում արդեն ակնարկել է, որ այս իշխանության շարունակողն ինքն է լինելու, հետևաբար, պետք է իրեն հաշվետու լինել։

 Ու, հաշվի առնելով այսօր մեր երկրում առկա իրավիճակը, ամենևին էլ զարմանալի չէ, որ «գրպանային նախարարներ» ունեցող ՀՀ վարչապետը, որը նաև իր համար քաղաքական կապիտալ է հիմնում՝ ԱԺՄ-ին և ավանդական կուսակցություններին վերակենդանացնելով, կարող է նաև հավակնել ՀՀ նախագահի աթոռին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել