Replik.am-ը գրում է.

Հագնելով սեքսուալ ներքնազգեստ` աղջիկները դուրս են եկել Նիժեգորոդսկի մայրուղի, որպեսզի վարորդների ուշադրությունը գրավեն արագության սահմանափակման վրա: Այս անսովոր տեսարանին կարող էին հանդիպել բոլոր վարորդները, ովքեր անցել են վերոնշյալ մայրուղիով կիրակի օրը: Երկարոտն գեղեցկուհիները ձեռքներին պահած ունեցել են ճանապարհային նշաններ: Այս կերպ երիտասարդ աղջիկները մասնակցել են ակցիայի, որը կազմակերպել է «Автодвижение» հասարակական միավորումը:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ այսկերպ ցանկանում են հիշեցնել արագության սահմանափակման մասին բնակելի տարածքներում: Հարկ է նշել, որ մերկապարուհիների ակցիան մայրուղու տարբեր մասերում գրեթե կանգնեցրել է մեքենաների շարժը:

Ֆլեշմոբը իրականացվել է հետևյան կերպ. Տեսնելով, որ մեքենան շարժվում է 60 կմ/ժ արագությունից բարձր արագությամբ` կիսամերկ աղջիկները բարձրացրել են նշանը: Աղջիկներին ավելի լավ տեսնելու համար վարորդները, որոնց մեծ մասը տղամարդիկ են, կանգ են առել, կամ ավելի դանդաղ են վարել:

Իմանալով, որ դարձել են յուրահատուկ ֆլեշմոբի մասնակից` վարորդները ողջունել են այդ մտահաղացումը: Գաղափարը ողջունել են նաև ոստիկանները, սակայն նշել են, որ դա կարելի էր անել նաև նորմալ հագուստով: Իսկ վարորդներից մեկն էլ ասել է, որ լավ կլիներ, որ նման ակցիաներ հաճախ կազմակերպվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել