Խունկ, առողջությունMardik.am-ը գրում է.

Արոմատիկ փայտիկների օգտագործումը, անուշահոտությունների այրումն ու խունկ ծխեցնելն ունեն նույն ազդեցությունն, ինչ պասիվ ծխելը: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են անուշահոտությունների ազդցությունը մարդու թոքերի վրա:

Հետազոտության ընթացքում գիտնականները երեք ժամ շարունակ հետևել են օդի վիճակին՝ անուշահոտությունների երկու տեսակի այրման դեպքում: Երեք ժամը մեկ արոմատիկ փայտիկի այրման միջին ժամանակահատվածն է:

Գիտնականները հաշվի են առել ածխածնի օքսիդի, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և ֆորմալդեհիդի կոնցենտրացիաների գործոնը: Թոքային հյուսվածքը տեղադրել էին հատուկ խցի մեջ, ուր առկա էր այրվող անուշահոտությունների ծուխը: Թոքային հյուսվածքը ենթարկվել է ծխի ազդեցությանը 24 ժամվա ընթացքում:

Արդյունքում պարզվել է, որ թոքային հյուսվածքը եթարկվել է բորբոքային փոփոխությունների: Թոքերում նույնատիպ փոփոխություններ առաջանում են պասիվ ծխելու հետևանքով:

Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ արոմատիկ փայտիկները, խունկն ու անուշահոտությունները մեծացնում են բրոնխյալ ասթմայի, գլխացավերի, սրտանոթային հիվանդությունների, մաշկի, քթի, բերանի, կոկորդի լորձաթաղանթի գրգռվածության առաջացման ռիսկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել