Esyes.am-ը գրում է.

esyes.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել էոր Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գտնված երազ» հաղորդաշարը, որը վարում էր Գոհար Գասպարյանը, փակվել է: Արդեն երկու ամսից ավել է, ինչ Գոհարը եթերում չէ,  սակայն խոսակցությունները, թե հաղորդավարուհին այլևս Հանրայինում չի աշխատելու, չեն համապատասխանում իրականությանը: Գոհարն արդեն նոր նախագծի վրա է աշխատում:

 «Նորմալ հունով աշխատում ենք, որպեսզի նոր եթերաշրջանից կամ հոկտեմբերից կարողանանք ներկայացնել նոր նախագիծը: Առայժմ մեկ նախագծի վրա ենք աշխատում,- esyes.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհին և նշեց, որ այս նախագծի շրջանակներում ամեն օր էկրանին չի լինի: -Նախ` ֆիզիկապես դա շատ ծանր աշխատանք է, երկրորդ` սպառվելու վտանգ կա: Բացի այդ, ես նաև «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության պատասխանատուն եմ և այդպիսի գրաֆիկն ուղևորությունների հետ համատեղելը մի քիչ բարդ է»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել