Galatv.am-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 13-ը, ձախլիկների միջազգային օրն է: Ձախլիկ են մարդկության մոտ 10-15%-ը, այսինքն մոլորակի ամեն 7-րդ մարդը ձախլիկ է: Ըստ աշխարհի գիտնականների հետազոտության՝ ձախակողմյան կողմնորոշում ունեցող մարդիկ առանձնանում են իրենց էմոցիոնալ եւ ֆիզիկական տվյալներով, ինչպես նաեւ իրենց մտածելակերպով:

 

 

 

 

Բարաք Օբամա

Բոլոր ձախլիկների մոտ գերակշռող է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է «ստեղծագործ մտածողության» համար, ինչպես նաեւ մարդու էմոցիոնալ դրսեւորումների համար: Այդ առումով շատ ձախլիկներ մեծ եւ ականավոր անձնավորություններ են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհի 15% ձախլիկներից է, իսկ 2009թ.-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:


 Անջելինա Ջոլի

Ի հավելում մեկ «Օսկարի» եւ երեք «Ոսկե գլոբուսի», որոնք նա ստացել է կինոյում խաղացած իր դերերի համար, շշմեցուցիչ արտաքին ունեցող Անջելինա Ջոլին ներգրավված է նաեւ լրջագույն հումանիտար նախագծերում. ներկա պահին Ջոլին հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան: Բացի դրանից, դերասանուհին հանդիսանում է 6 երեխաների մայր, որոնցից 4-ը որդեգրած են:


Բիլ Գեյթս

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամերիկյան գործարար Բիլ Գեյթսը դարձավ առաջամարտիկ անհատական համակարգիչների ստեղծման մեջ եւ մասսայական օգտագործման ծրագրերի: Այս հանրահայտ ձախլիկը ստեղծել է նաեւ Microsoft ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկը:

Բրյուս Ուիլիս

Դերասան, պրոդյուսեր եւ երգիչ Բրյուս Ուիլիսը հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: Նա 1989թ.-ին ստացել է նաեւ «Ոսկե գլոբուս» մրցանակ, իսկ 2001թ.-ին բացել է իր սեփական ձայնագրման ստուդիան:

Օփրա Ուինֆրի

Կին-մեդիամագնատ, սեփական հեռուստաշոուի հեղինակ, հասարակական գործիչ, հեղինակավոր «Forbes» ամսագրի վարկածով՝ ամենաազդեցիկ շոուբիզնեսի ներկայացուցիչ: Եւ այդ ամենը ձախլիկ Օփրա Ուինֆրին է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել