1in.am-ը գրում է.

Վերջերս հայտնի է դարձել, որ ռեփեր Քանյե Ուեսթը 2 զրահապատ ավտոմեքենա է պատվիրել իր սիրելիի և իրենց փոքրիկի համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բանն այն է, որ Քանյեն հետևել է լավագույն ընկերոջ՝ Ջեյ Զիի խորհրդին, ով նշել է, որ լավ կլինի ձեռք բերել 2 սուպերհուսալի ավտոմեքենա:

Մեքենա արտադրող ընկերության կայքում նշվել է, որ ավտոմեքենայի մոդելը պաշտպանում է հարձակումից, ահաբեկչությունից և այլ չնախատեսված հանգամանքներից, որոնք կարող են տեղի ունենալ ճանապարհին, երբ միայնակ երթևեկում է հարուստ կինը: Իսկ սրահի ներքին հարդարանքը կպատրաստվի կետի կաշվից:

«Այժմ Քանյեի գլխավոր նպատակն է ապահովել Քիմի և Նորթի անվտանգությունը: Բացի ավտոմեքենաներից, Ուեսթը նաև 2 թիկնապահ կվարձի, ինչպես նաև Քիմի և դստեր նմանակներին, ովքեր պապարացիների առջև կհայտնվեն»,- ասել է աղբյուրը:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել