1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Չեննաի քաղաքի հիվանդանոց մի անսովոր հիվանդ է ընդունվել, ում հիվանդությունը բժիշկներին փակուղու առջև է կանգնեցրել. երեք ամսական երեխան տառապում է մաշկի ինքնայրումից: 

Ռահուլի մաշկի վրա բազմաթիվ այրվածքներ կան: Բժիշկների խոսքերով՝ իր կարճ կյանքի ընթացքում երեխան առանց արտաքին միջամտության չորս անգամ արդեն այրվել է: 

Բժիշկները, սակայն, չեն կարողանում գտնել ինքնայրման պատճառները։ Կարծիք կա, որ երեխայի օրգանիզմում եղած գազերը մաշկի միջոցով են գոլորշիանում: 

Բժիշկները խոստովանել են, որ երեխային ոչնչով օգնել չեն կարող, ուստի վիճակի կայունացումից հետո դուրս կգրեն հիվանդանոցից: 

Սակայն կան բժիշկներ, ովքեր չեն հավատում երեխայի մոր պատմածներին և կարծում են, որ նա փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել: Նրանք համոզված են, որ երեխան չի կարող ինքնայրվել՝ բացատրելով, որ ալկոհոլ օգտագործողների մաշկը մեծ քանակությամբ սպիրտ է պարունակում, սակայն նրանք հանկարծակի ինքնայրումից երբեք չեն բողոքել: 

Ինչպես նշում է բրիտանական Daily Mail-ը՝ մինչև Ռահուլին ճիշտ ախտորոշում չտան, նա միայն ախտանշային բուժում կստանա


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել