
1in.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում տեսանյութի հեղինակը ականատես է եղել թե ինչպես է Վայքի զորմասում մի կին կանգառում 5 րոպե կանգնելու համար 500 դրամ պահանջել:
Չհասկացանք, թե կինը ում էր ծառայություն մատուցում․նրա տեսքը չէր համապատասխանում ոչ քաղաքացիական, ոչ էլ զինվորական ծառայողի։ Ամեն օր այդ զորամաս մուտք են գործում շատ բարձրաստիճան զինվորականներ։ Մի՞թե այդ ապօրինությունները չեն տեսնում։ Ինչպե՞ս կարելի է զինվորներին այցելած ծնողներից գումար պահանջել զորամասի տարածքի դիմացի հողաթմբի վրա կայանելու համար։ Մի՞թե դա ծաղր և հեգնանք չէ զինվորների ծնողների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_206264.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել