1in.am-ը գրում է.

Միացյալ արաբական էմիրությունների նախագահի ընտանիքը ձեռք է բերել աշխարհի ամենամեծ զբոսանավը: 

180 մ երկարությամբ և 468 մլն եվրո արժողությամբ հսկայական Azzam զբոսանավի սեփականատեր է դարձել շեյխ Խալիֆբեն Զայիդ Ալ-Նախայան: 

Նավը կառուցվել է գերմանական Lurssen ընկերության կողմից և գործարկվել է 2013 թ. ապրիլին: Դրա կահավորմամբ զբաղվել է հայտնի ֆրանսիացի դիզայներ Քրիստոֆ Լեոնը: 

Ներկա դրությամբ Azzam-ն ամենաարագընթաց զբոսանավն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել