
1in.am-ը գրում է.
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում հայ շախմատիստ Հրանտ Մելքումյանը գեղեցիկ հաղթանակ տարավ պերուցաի Խուլիո Գրանդա Սունիգայի նկատմամբ:
Այն բանից հետո, երբ առաջին տուրի երկու հիմնական պարտիաներում ու երկու թայ-բրեյքներում հնարավոր չեղավ որոշել հաղթողին, դիմակայության ելքը վճռելու եկան երկու արագ պարտիաները: Առաջինում հաղթեց Մելքումյանը, իսկ երկրորդում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Այսպիսով, Մելքումյանը դուրս եկավ երկրորդ շրջափուլ ու միացավ Լևոն Արոնյանին, ով ավելի վաղ էր ապահովել տեղը այդ փուլում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_analysis_206227.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել