Իսկ ովքեր են պայքարում հանուն "հայրենիքի արդարության" նրանք , որ դասալքության համար դատապարտվել ու ներման են արժանացել ու նորից օրենքը շրջանցել ? Եթե մարդիք չեն հարգում սեփական ազգի պաշպանության պարտականությունը էլ ոնց հարգեն հայրենիքի ներսում կատարվող արդարությունը ? Ոչ այս դեպքում գործում է անդրիասական ոգին ..... 
"Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին` 1991 թ. ծնված, Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին:
Միհրան Մելքոնյանը 2011 թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով՝ դասալքության համար, դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: 
«ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել ԱՊԿ բաժնի Լոռու բաժանմունքում: Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած՝ բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել