Գրողը տանի, ի՞նչ ա կատարվում. Մոսկվայի արևելյան շրջաններում համապատասխան հարկային մարմիններն արդեն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել ազգությամբ հայ ձեռներեցների վրա։ Ավելորդ քաշքշուկների մեջ են գցում միայն նրա համար, որ հայ ես։ Փոքր բիզնեսից մինչև խոշոր բիզնեսներում, որոնց ղեկավարներն ու սեփականտերերը հայեր են, սկսել են մեծամասշտաբ անհիմն ստուգումներ անցկացնել։ Խտրականությունն ակնհայտ է։
1.5 միլիոն դոլարի անհիմն ակտ Ենգիբարյաններին պատկանող ասֆալտի արդյունաբերությամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերության նկատմամբ։
100.000 դոլար ակտավորում Կարեն Սահակյանին պատկանող «Լաբիրինտ» իրավաբանական կազմակերպության վրա` տասնամյա վաղեմություն ունեցող հարկային պարտավորություններում 2000 դոլարի սխալ հաշվետվության համար։ Ներառյալ տույժերն ու տուգանքները։
1.5 միլիոն ռուբլու ակտ «Понте-Прата» ընկերությանը (գործունեությունը՝ սննդի օբյեկտների ցանցեր՝ սրճարաններ, հյուրատներ) (սեփականատեր՝ Մարատ Կարապետյան):
1.2 միլիոն ռուբլու ակտավորում «Дан-Ликас» բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերությանը (սեփականատեր` Գոհար Շաքարյան):
500.000 ռուբլու ակտավորում հացի-հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող արտադրամասի վրա, որտեղ իբր ապօրինի աշխատում են ՀՀ քաղաքացիներ միգրատներ։
Ցուցակն ակհայտ շարունակվելու միտում ունի, իսկ պատճառներն անհայտ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել