Ladynews.am-ը գրում է.

Հիշեք՝առաջին հանդիպման ժամանակ ոչ միայն Դուք եք ուսմնասիրում տղամարդուն եւ նրա արարքները, այլ նաեւ նա է կենտրոնացած հետեւում Ձեզ, Ձեր յուրաքանչյուր քայլին: Եվ երբ Դուք ոգեւորված պատմում եք՝ ինչպես է անցել Ձեր օրը, նա լուռ խորհում է ու ինքն իրեն հարցեր տալիս…

-Տեսնես նա մի՞շտ է այսքան շատ խոսում:

Հիշեք՝ տղամարդը Ձեզ համար ընկերուհի չէ: Միշտ չէ, որ տղամարդիկ պատրաստ են լսել Ձեր պատմությունները գործընկերների, ընկերների եւ այլնի մասին: Փորձեք գտնել այնպիսի թեմաներ, որոնք կհետաքքրեն նաեւ Ձեր կողքի տղամարդուն:

-Կարո՞ղ եմ արդյոք ինձ թույլ տալ իր հետ ընկերություն:

Մինչ ինչ-որ բան պատվիրելը, լավ մտածեք եւ աշխատեք չպատվիրել ամենաթակ ուտեստները: Եթե այդպես վարվեք, դա մտահոգվելու առիթ կտա տղամարդուն: Նա կսկսի լուրջ խորհել՝ եթե սկզբում եք այդպես վարվում, հետո ի՞նչ կլինի:

-Կանի՞ նա ինչ-որ գրառումներ Twitter-ում եւ Facebook-ում:

Յուրաքանչյուր տղամարդու շատ է հուզում այն հարցը, թե ինչ տպավորություն է նա գործել ձեզ վրա: Բոլորին է անհանգստացնում այն, որ հանդիպումից հետո Դուք կսկսեք սոցիալական ցանցերում ինչ-որ մեկնաբանություններ գրել՝ կառչելով նրա ասած բառերից: Ուստի պետք չէ գրել՝օրինակ բոլոր տղամարդիկ նույնն են կամ, ի վերջո, Ձեզ՝ տղամարդկանց ինչ է հարկավոր:

-Կարո՞ղ եմ նրան ծանոթացնել ընտանքիս հետ:

Մինչ Դուք ոգեւորված խոսում եք, նա այդ ընթացքում մտածում է՝ կհավանի՞ իր մայրը Ձեզ: Եթե Ձեզնից ստացված էներգիան դրական լինի, ապա նա կենթադրի, որ իր ընտանքիում Ձեզ կհավանեն:

-Կլինի՞ արդյոք մեզ մոտ սեքս:

Տղամարդը, եթե անգամ Ձեզ պատմում է իր դպրոցական տարիներից, մեկ է այդ պահին մտածում է Ձեզ հետ սեռական հարաբերությունների մասին: Ճիշտ է՝ հենց առաջին հանդիպմանը նա Ձեզ անկողին չի տանի, բայց մտքերով կպատկերացնի, որ դա պետք է ապագայում լինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել