Եթե ձեզ անհարմար եք զգում այն բանի համար, որ դեռևս ընկերուհի չունեք, դիտեք այս լուսանկարների շարքը, որը ստեղծել է Տոկիոյի Մուսաշինոյի արվեստագիտական համալսարանի ուսանող Կեիսուկե Ջինուշին: Իր լուսանկարների շարքում նա ցույց է տալիս, թե ինչպես կարող եք ձեր աջ ձեռքն օգտագործելով լուսանկարվել և դրանք տեղադրել, օրինակ, Instagram-ում, այնպես, որ դրանք դիտողները կարծեն, թե ընկերուհի ունեք:
Այսպիսով, Կեիսուկեն իր աջ ձեռքի վրա կանացի սպիտակեցնող քսուք է քսել` մաշկի գույնը փոխելու համար, այնուհետև եղունգները ներկել կարմիր լաքով և թևնոց հագել:
Իսկ որպես վերջին քայլ` Instagram-ի թվային ֆիլտրի նման որևէ ծրագրով թեթևակի գունային փոփոխություն, և հոգատար ընկերուհու ներկայությունը նկարներում պատրաստ է:
Եվ այսպես, եկեք միասին տեսնենք, թե ինչպես նա կհամոզի մեզ:
Որոշ մարդիկ բախտավոր են, որ ընկերուհի ունեն...
Սակայն ի՞նչ անել, եթե միայնակ ես...

Մի անհանգստացեք, ձեզ միայն ձեր աջ ձեռքն է պետք...

....հնարավորինս շատ սպիտակեցնող քսուք........

....եղունգների կարմիր լաք և թևնոց:

Վերջ: Ահա և ձեր հոգատար ընկերուհին:
1.


2.


3.


4.


5.


6.





