
Էս էլ արդեն երրորդ դեպքն է, ինչ Ադրբեջանը գերեվարում է մեր զինծառայողներին կամ քաղաքացիներին (հիշո՞ւմ եք էն խեղճ խոշտանգված հովվին, որին ստիպել էին, որ հեռուստատեսությամբ խոստովանի, որ ինքը սպեցնազից ա ու դիվերսանտ ա), տանում են եսիմ ինչ կտտանքների են ենթարկում ու ահաբեկում են, հետո բերում են հեռուստատեսություն ու նկարում են: Նկարահանումների ժամանակ էլ էս վախեցած երեխեքը ի՜նչ ասես իրենց վրա են վերցնում, ասենք` որ ասած լինեն, որ Քեննեդու սպանությունն էլ ասեն, որ հայերն են կազմակերպել, դա էլ կասեն...
Մինչդեռ մենք ավելի հաճախ ենք համ պերեբեժչիկ ունենում, համ էլ պատահաբար մեր մոտ հայտնված ադրբեջանցի զինվորներ, բայց ոչ մի անգամ չենք բերել ու Հ1-ով ցույց տվել: Կարծում եմ` էս վերջին դեպքից հետո, բացի դրանց նկատմամբ պատժիչ գործողություններից, որ արտահայտվում են դրանց ոչնչացնելով, սկսենք գերիներ էլ վերցնել ու բերենք, ստիպենք` Հ1-ով ինչ մեզ պետք ա, էն ասի, վերջում էլ «Բարի արագիլ» երգի ու նա բիս «Բերդ» պարը պարի:
Թե չէ սրանք մենակ էդ լեզուն են հասկանում՝ հնարավորինս չոր, հնարավորինս ցավոտ ու հնարավորինս ոչ հումանիստական: