
Դժվար է պատկերացնել ամառն առանց ձմերուկի: Կան ձմերուկով կոկտեյլների, ճաշատեսակների և աղանդերների պատրաստման բազում եղանակներ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 25-ը:
1. Ձմերուկի խորանարդներ կամպարիի մեջ
Ձմերուկն առանձնահատուկ համ է ստանում, երբ մատուցվում է կամպարի ալկոհոլային խմիչքի մեջ: 2. Ձմերուկով զովացուցիչ ըմպելիք
Այս զովացուցիչ ըմպելիքը կմեղմացնի ամառային տապը: Կարող եք նաև մի քիչ օղի ավելացնել:
3. Դոնդողապատ ձմերուկներ անանուխով
Այս աղանդերի մեջ ձմերուկի կտորները մատուցվում են կեղևով:
4. Ձմերուկ համեմունքներով
Ձմերուկը սովորաբար մատուցվում է սառը վիճակում: Սակայն այս ճաշատեսակում այն մատուցվում է տապակված վիճակում: Կարելի է վրան ավելացնել նաև տաք սոուս:
5. Ձմերուկային սալսա
Այս աղանդերը ձմերուկի և տարբեր մրգերի յուրահատուկ համադրություն է, իսկ օգտագործվող համեմունքները այն դարձնում են ուղղակի անկրկնելի:
6. Ձմերուկով ըմպելիք
Սա կարող է համարվել և՛ աղանդեր, և՛ ըմպելիք: Այն պարունակում է հիբիսկուս կոչվող բույսի տերևներ:
7. Ձմերուկ մոցարելայով
Ձմերուկը հիանալի համ է ստանում, երբ այն մատուցվում է պանրի հետ: Կարող եք նաև ավելացնել մանր կտրատված անանուխ:
8. Ձմերուկ ռիկոտայով
Այս համեղ աղցանին կարող եք ավելացնել սպանախ և ընկույզ:
9. Ձմերուկային սառնանուշ
Այս սառնանուշի բաղադրության մեջ ավելացրեք մի փոքր օշարակ: Անգամ ամենաքմահաճ համտեսողը չի կարող անտարբեր մնալ:
10. Ձմերուկային կոկտեյլ
Ձմերուկն ու հազրեվարդը հիանալի համադրություն են կազմում: Շատ ախորժելի է:
11. Ձմերուկով լցոնված վարունգ
Ձմերուկի կտորները դրվում են վարունգի մեջ, ապա դրանց վրա ավելացվում է օղի: Ստացվում է հիանալի կոկտեյլ:
12. Գրիլ դրված ձմերուկ
Ձմերուկի կտորների վրա ավելացվում է ձիթապտղի ձեթ, որից հետո այն մի քանի րոպե մնում է գրիլի մեջ:
13. Թայլանդական աղցան ձմերուկով
Արուգուլա, բողկ և ձմերուկ: Այս աղցանի մեջ կա այն ամենը, ինչ մեզ պետք է:
14. Թթու դրած ձմերուկի կեղևներ
Իսկ ի՞նչ կարելի է անել ձմերուկի կեղևների հետ: Թթու դրեք դրանք: Դրանք փափկում են և հիանալի համ են ստանում:
15. Ձմերուկային մարգարիտա
Ձմերուկային մարգարիտայի մեջ ձմերուկից բացի օգտագործվում է լայմ, տեկիլա և աղ:
16. Ձմերուկով աղցան
Այս աղցանը կարող եք ճաշակել նաև բացօթյա խնջույքների ժամանակ, քանզի այն համար է կանգնած ուտելու համար:
17. Ձմերուկային գազպաչո
Այս ապուրը պատրաստելու համար հարկավոր է ձմերուկ, լոլիկ և չիլի պղպեղ:
18. Ձմերուկով կոկտեյլ
Այս ըմպելիքի ամենամեծ առավելությունն այն է, որ նրանում չկա շաքարավազ: Կոկտեյլին քաղցրություն է հաղորդում ձմերուկը:
19. Ձմերուկով զովացուցիչ ըմպելիք
Այս ըմպելիքը կզարմացնի ամենանրբաճաշակ համտեսողներին իր հիանալի համով և տեսքով:
20. Ձմերուկով մոխիտո
Ձմերուկի համով մոխիտոն նրբահամ ըմպելիք է: Այն կարող է լինել և՛ ալկոհոլային, և՛ ոչ ալկոհոլային:
21. Ձմերուկով, ֆետայով և բեկոնով աղցան
Այս աղցանը բավականին սննդարար է, քանզի նրանում օգտագործվում է բեկոն:
22. Լցնովի ձմերուկ
Լցնովի կվասն ու լցնովի գարեջուրը բավականին տարածված են, սակայն պարզվում է, որ ձմերուկն էլ կարող է լցնովի լինել: Այս եղանակով մատուցված ձմերուկն անտարբեր չի թողնի ձեր հյուրերին:
23. Ձմերուկի կճեպներով ճաշատեսակ
Ձմերուկի կճեպները առանձնահատուկ համ են հաղորդում այս ճաշատեսակին:
24. Ձմերուկը բեկոնով և ջիկամայով
Ձմերուկը յուրահատուկ համ է ստանում, երբ այն մատուցվում է ջիկամայով և բեկոնով:
25. Պանրով ձմերուկ
Այս նախուտեստի մեջ օգտագործվում է հունական հալոումի պանիրը: Եթե չունեք այս տեսակի պանիր, կարող եք փոխարինել այն այլ պանրի տեսակներով: