Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանն անցել է երկրորդ փուլPanARMENIAN.Net -ը գրում է.

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցել է Աշխարհի Գավաթի խաղարկության երկրորդ փուլ: Խաղերը տեղի են ունենում նորվեգական Տրոմսո քաղաքում:

Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը հաղթել է Միխայիլ Մարկովին (Ղրղզստան): Երկու պարտիաների արդյունքում հայ շախմատիստն ուժեղ է գտնվել 2:0 հաշվով:

Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը միավորները կիսել են Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) և Խուլիո Գարնդայի (Պերու) հետ- 1:1: Նրանք հաջորդ փուլ դուրս գալու համար կպայքարեն թայ-բրեյքում:

Պայքարը լքել է Վլադիմիր Հակոբյանը, նա 0,5:1,5 հաշվով զիջել է Տրուոնգ Սոն Նգուենին (Վիետնամ):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել