Aysor.am-ը գրում է.

Նրանք, ովքեր սովորել գրել, ուտել կամ նկարել ձախ ձեռքով, նույն հմտությամբ, ինչ աջլիկները, ուրեմն ձախլիկ են, և չեն մոռացվել: Եվ հենց ձախլիկների ջանքերով էլ օգոստոսի 13-ը հռչակվել է Ձախլիկների միջազգային օր:

1990 թվականին հիմնադրված ձախլիկների Բրիտանական ակումբի նախաձեռնությամբ առաջին անգամ 1992 թվականի օգոստոսի 13-ին նշվեց ձախ ձեռքի վարպետների օրը: Վիճակագրության համաձայն` ձախլիկները կազմում են աշխարհի բնակչության 10%-ը:

Հոգեբանների վստահեցմամբ` արգելվում է երեխային ստիպողաբար աջ ձեռքով գրել սովորեցնել, քանի որ դա հանգեցնում է հոգեբանական սթրեսի, ինչպես նաև առաջադիմության նվազեցման: Նրանք կարծում են նաև, որ ձախլիկները հզոր ստեղծագործական ներուժ և ուժեղ բնավորության տեր մարդիկ են, ինչի վառ ապացույցն էլ աշխարհահռչակ այն արվեստագետներն ու գիտնականներն են, ովքեր ամբողջ ժամանակ աշխատել են միայն ձախ ձեռքով` Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բիլ Քլինթոն, Մերլին Մոնրո, Ալբերտ Էյնշտեյնն ու պատմական շատ այլ դեմքեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել