Ուգանդան և Քենիան իրենց մեջ կիսում են Միգինգո կղզյակը, որի մակերեսը կազմում է 2000 քմ։ Այս պետությունների իշխանություններին քիչ են հետաքրքրում մարդիկ, որոնք բնակվում են փոքր կղզում։ Նրանց միջև կռիվը ռեսուրսների շուրջ է, մասնավորապես՝ նեղոսյան թառի, որը որսում են տեղի բնակիչները։ Սակայն իրականում փոքրի կղզին ունի իր յուրօրինակ պատմությունը, որը լի է խոհրդավորությամբ։

Կղզին գտնվում է Աֆրիկայի արևելքում՝ Վիկտորիա լճի վրա։ Այն երեք պետությունների՝ Քենիայի, Տանզանիայի և Ուգանդայի բնական ծովային սահմանն է։ Տանզանիան չի հավակնում տիրել Միգինգոյին, քանի որ այն իր տարածքից բավականին հեռու է գտնվում։ Իսկ Քենիան և Ուգանդան փորձում են իրենց պայմաններն առաջ տանել և իշխել կղզում։

Քարքարոտ կղզում այսօր ապրում է շուրջ 500 մարդ։

Մինչ 1990 թ. Միգինգոն ոչ ոքի չէր հետաքրքրում։ Ձկնորսները ժամանակ առ ժամանակ այնտեղ հանգստանում էին, սակայն չէին ձգտում ավելորդ անգամ այցելել կղզի, քանի որ համարվում էր, որ այնտեղ չար ոգի կա։ 1991 թ. երկու քենիացի ձկնորսներ նավակով կղզի բերեցին հին մոգի, որը «քշեց» կղզուց չար ոգուն, իսկ ձկնորսները մնացին ու կղզում բնակություն հաստատեցին։

Արտասովոր է, որ հարևանությամբ ևս մեկ կղզի է գտնվում՝ Ուսինգոն։ Այն ավելի մեծ է, ինչը նշանակում է, որ առավել հարմար է բնակություն հաստատելու համար։ Սակայն, չգիտես ինչու, ձկնորսներն ընտրել են փոքրիկ կղզին բնակության համար, իսկ չար ոգուն «քշել են» դեպի Ուսինգո, որն այսօր անիծված վայր է համարվում։

Առաջին ձկնորսները բնակություն հաստատեցին կղզում իրենց ընտանիքների հետ միասին։ Այն գրավում էր քենիացիներին, քանի որ կղզու շրջակայքում ապրում էր նեղոսյան թառի մեծ պոպուլյացիան, ինչը մեծ եկամուտ կարող էր ապահովել։ Մեկ շաբաթվա ընթացքում միգինգյան ձկնորսն աշխատոմ է 200-250 դոլար։ Նույնքան գումար հարևան պետությունների բնակիչները վաստակում են ամիսների ընթացքում։

Տեղի բնակիչների եկամտաբեր գործունեությունը հայտնվել է Ուգանդայի և Քենիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում և նրանք որոշել են ձկնորսների համար հարկեր սահմանել։ Հարկերն ահռելի ծավալի են և կազմում են ձկնոսների եկամտի 50%-ը։

Չնայած դրան՝ կղզին լքել ոչ ոք չի ցանկանում։ Ընդհակառակը, Միգինգոյում տնակ ձեռք բերելու պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Կղզում չկա բուսականություն, սակայն գործում է եկեղեցի, մի քանի փաբ, և այդ ամենը բավարարում է բնակիչներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել