1in.am-ը գրում է.

Օգոստոսի 12-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Զվարթնոց ավտոճանապարհին (կամրջի վրա) տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 44օօ045 (վարորդ` Ժ.Հ.) և «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի 64TT212 պետհամարանիշերի (վարորդ` Գ.Մ.) ավտոմեքենաները, ինչից «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վերջինիս ուղևոր Տ.Ա-ն. (ծնվ. 1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել