Armsport.am-ը գրում է.

Այսօր` օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային` Երևան-Տիրանա չվերթով մեկնեց Ալբանիայի մայրաքաղաք, որտեղ վաղը ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ընտրանու հետ:

Հավաքականի որոշ ֆուտբոլիստներ թիմին կմիանան արդեն Ալբանիայում: Հիշեցնենք, որ տարբեր պատճառներով հանդիպմանը չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը և Միխաիլ Մարկոսովը:

Այսօր Տիրանայում Հայաստանի հավաքականը մարզում կանցկացնի «Քամալ Ստաֆ» մարզադաշտում: Armsport.am-ը կներկայացնի այդ մարզման լուսանկարները:

Հավելենք, որ Ալբանիա – Հայաստան մրցավեճը կսկսի Երևանի ժամանակով 22:45-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել