alt

Anews.am-ը գրում է.

Խորհրդային միության հերոս օդաչու Չկալովը վաղուց չկա, սակայն Լոռու մարզի Չկալով գյուղը սրբորեն պահպանում է հերոսի անունը:Գյուղապետ Ռոման Շաքարյանն ասում է՝ գյուղի նոր անվանումն արդեն որոշված է, անվանափոխման համապատասխան թույտվությունը կա, մնում են փաստաթղթային աշխատանքները:Դրանից հետո Չկալովը կկոչվի Քարալանջ: 225 բնակիչ ունեցող գյուղն անթիվ-անհամար խնդիրներ ունի՝ խմելու ջրից մինչև գյուղամիջյան ճանապարհներ, գերեզմանի ցանկապատ, աշխատանքից մինչև գյուղատնտեսություն, ապրելակերպից մինչև ամուսնություն:Գյուղում 15-ից 17 մինչև 30 տարեկան չամուսնացած երիտասարդներ կան, որոնց ընտանեկան կարգավիճակը զուտ ֆինանսական պատճառներով մնում է անփոփոխ:«Ոմանք հայրենասեր են, ոմանք էլ երկրից դուրս գալու ու «խոպանում» աշխատելու համար միջոցներ չունեն»,-նշում է երիտասարդ գյուղապետը, ով վաղուց է անցել ընտանեկան այլ կարգավիճակի:altՆախորդ տարի «Սնունդ՝ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանականերում 2,5կմ երկարությամբ նոր ջրագիծը գյուղն ամբողջությամբ ապահովել է խմելու ջրով:Տեղադրվել է 3 ջրհավաք, որոնցից մեկն արդեն շահագործվում է:Գյուղի մոտ15 բնակիչներ իրենց միջոցներով ջուրը հասցրել են «սեփական հարկի տակ»:Եթե նախկինում անասունները ջրի համար կտրում-անցնում էին 1-1,5կմ տարածք, ապա այսօր գյուղապետարանի միջոցներով գյուղի երկու թաղամասերում կառուցվել է ևս 2 ջրահավաք՝ անասունների համար:alt118 հեկտար վարելահողից վերջին տարում մշակվել է շուրջ 15 հեկտար՝ նախորդ տարիների 1-2 հեկտարի փոխարեն:Գյուղապետ Ռոման Շաքարյանն ասում է, որ այդ ամենն արվել է Կառավարության սուբսիդավորած դիզվառելիքի օժանդակությամբ:Ստացված գյուղմթերքն էլ իրացվում է Վանաձորում: Սակայն գյուղմթերքը Վանաձոր հասցնելու առաջին նախապայմանը տրանսպորտն է, որ գյուղում լուրջ խնդիր է:Վանաձոր մենող միկրոավտոբուսն աշխատում է երկուշաբթի և ուրբաթ օրերին:Չկալովցիք էլ ստիպված են լինում օգտվել Դսեղից Վանաձոր մեկնող ավտոբուսից:

Գյուղի գերակա խնդիրներից մեկն էլ աղբահանության խնդիրն է:Գյուղապետն ասում է, որ ամերիկաբնակ մի կին, ով արմատներով Չկալովից է, խոստացել է օժանդակել այդ հարցում:Արդեն մասնակիորեն լուծվել է աղբարկղերի հարցը:Ամերիկաբնակ տիկինը խոստացել է ուշադրություն դարձնել նաև գյուղամիջյան ճանապարհներին, որոնք ևս վատ վիճակում են:altՉկալովցիների առողջության մասին «մտածողն» էլ Դսեղի բժիշկներից է, ով, գյուղապետի խոսքով, ամեն օր գալիս հասնում է գյուղացիներին, ճշտում որպիսությունը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում առաջին բուժօգնություն:

Ռոման Շաքարյանն ասում է, որ գյուղում աշխատատեղեր գրեթե չկան.Մշակույթի տունը գործել է շատ քիչ, հիմա էլ դուռը փակ է, ութամյա դպրոցը, որն այս տարի ուներ 23 աշակերտ, գալիք տարում, ըստ գյուղապետի, կընդունի ավելի քիչ աշակերտների:Դպրոցը հիմնական աշխատողներին հյուրընկալում է Դսեղից, իսկ 4 աշխատողներ էլ հենց Չկալով գյուղից են:Մանկապարտեզ չկա, իսկ համապատասխան տարիքի 15-20 երեխա կա:Գյուղապետն ասում է, որ համապատասխան տարածքներ կան, բայց լուրջ ֆինանսավորում է պետք մանկապարտեզ կառուցելու համար:Գյուղում վերջին տարիներին ծնելիության մակարդակի աճ է նկատվում.2011-ի տվյալներով՝ լույս աշխարհ է եկել 7 երեխա: 

Անբարեկարգ են նաև սար տանող ճանապարհները, ինչը սարվորների գործն ավելի է բարդացնում. եթե հիմա կաթնամթերքը մշակվում է սարում, բարեկարգ ճանապարհի առկայության դեպքում այն կիրացվի մարզի տարածքում ու մարզկենտրոն Վանաձորում:alt«Բնական գազ չկա, քազ քաշելու հեռանկար՝ ևս»,-ասում է գյուղապետն ու հավելում,-«Գազից օգտվողների թիվը շատ քիչ կլինի:Եթե կառույցներն աջակցեն էլ, պետք է սպառող լինի, բայց գյուղում ենթակա ընդամենը10-15 ընտանիք կա»:Վառելիքի միակ միջոցը փայտն է ու, գյուղապետի խոսքով, «բալոնով գազը», որով գյուղացիք բավարարվում են: Ռոման Շաքարյանն ասում է, որ փայտի խնդիր գյուղում գրեթե չկա, քանի որ յուրաքանչյուր ընտանիքին տրվում է 8-9խմ փայտի թափուկի անվճար թույլտվություն:

Խանութի հարցն էլ է շատ լուրջ. տնային պայմաններում մարդիկ խանութ են բացում, մի երկու ապրանք բերում, սակայն ապառիկի տետրը շատ շուտ լցվում է:Գյուղապետի խոսքով՝ խանութներից մեկն ամռանն ընդհանրապես չի աշխատում.խանութպանը խանութը թողնում, անասուններին հավաքում սար է գնում:

Գյուղապետարանի շենքն էլ լի է բազում խնդիրներով.«Սովետից հետո շատ բան չի փոխվել.քարտուղարը փաստաթղթերը լրացնում է ձեռքով:Համակարգիչ չկա, իմ անձնական համակարգով եմ գործերն անում: Վերջին մի քանի ամսում համակարգչի անհրաժեշտությունը շատ է զգացվում»,-նշում է գյուղապետն ու հավելում, որ իր առաջնային խնդիրներից մեկն էլ գյուղապետարանի տանիքի վերանորոգումն է:Անբարեկարգ գյուղապետարանը, սակայն, ապաստան է տվել իր մշտական բնակչին՝ ծիծեռնակին, որը, գյուղապետի խոսքով, իրենց թալիսմանն է:

Վոլոդյա Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել