Դիմակս եմ հանում...

Միգուցե շտապում եմ...

Միգուցե ուշանում...

Բայց ձևացնել այլևս չեմ ուզում...

Լռում եմ ու անձայն գոռում...

Քայլում եմ, բայց չեմ հասնում...

Շտապում եմ ու շտապում...

Միգուց այդ դուք եք դանդաղում...

Որ ինձնից ետ եք մնում...

Բայց ...

Բայց ուր եմ վազում...

Մշուշը որտեղ է բացվում...

Ում սիրտն է այնտեղ գոռում...

Ով է ինձ օգնության կանչում...

Միթե ապագան է ինձ սպասում...

Սպասելով է նա քաղցրանում...

Հասնելուց հետո դառնանում..

Վանում ու վանվում...

Ու մի պահ կագնում եմ և ետ նայում...

Ամեն ինչ այնքան խորթ է թվում...

Ամեն ինչ այնքան օտար է թվում...

Անցածի սխալը նորից եմ կրկնում..

Ինչու ես ոչինչ չեմ հիշում...

Սրտիցս արյուն է կաթում..

Տառապած վրձինս եմ վերցնում..

Եվ կյանքիս ճանապարհին գրում..

Ես արդեն գիտեմ` Ժպիտով ցավ չես պահի...

Լացով անցյալդ չես սպանի...

Հուշերով ներկադ չես թաղի...

Չես զգա այն ինչ զգասել ես ժամանակին

Որ ժամանակն է խլում այն,

Ինչ ինքն է տալիս

Որ հեշտ է ձևացնել, քան հասկանալ...

Իսկ ես Հոգնել եմ ձևանալուց.... հոգնել եմ ձևացնելուց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել