
Hetq.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Էդվարդ Սինանյանը 16 տարեկանից զբաղվում է մեղվաբուծությամբ: Սկզբում նա ուներ մեղվի ընդամենը 3 փեթակ, հիմա՝ 130: Վերջին տարիներին Էդվարդը սկսել է «տուն բերել» եւ ընտելացնել նաեւ վայրի մեղվաընտանիքներին: Ձմռանը, վերանորոգելով քարածերպերում պատսպարած ծուղակները, օգոստոս-սեպտեմբերին նա հավաքում է «վայրի» մեղրը, իսկ մեղուների մեծամասնությանը տեղափոխում իր իր մեղվանոց:
Էդվարդին հատկապես մարզում գրեթե բոլորը ճանաչում են: Մեծ պահանջարկ է վայելում հատկապես «վայրի» մեղրը, որի արժեքն ավելի քան 3 անգամ թանկ է սովորական մեղրի գնից: 37-ամյա մեղվապահն ասում է, որ մեղվաբուծությամբ զբաղվելը եկամտաբեր է, եւ բոլոր գյուղացիներին խորհուրդ է տալիս պահել մեղվափեթակներ:
Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/28666/syuneci-mexvapahy.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել