Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջին գծում և սխալմամբ անցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք:
Ադրբեջանում նա հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստատեսությանը։



Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը ասել է․ «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել