1in.am-ը գրում է.

Mercer ընկերությունը հրապարակել է աշխարհում զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների վարկանիշային աղյուսակը:

Հետազոտությանը մասնակցել է տարբեր երկրների 214 քաղաք: Ամենաթանկ քաղաքը «պարզելու» համար հաշվի են առնվել տրանսպորտին ծախսերը, սնունդը, հագուստը, ժամանցի վայրերը:

Այս առումով առաջին տեղում Մոսկվան է: Այստեղ նախ բավականին թանկ է բնակարանների վարձակալումը: Երեքսենյականոց բնակարանն այստեղ ամսական 4600 դոլար կարժենա, իսկ 3-սենյականոց տունը՝ 8000 դոլար:

Ամենաթանկ քաղաքների տասնյակում են հայտնվել եվրոպական 3 քաղաքներ՝ Ժնևը, Ցյուրիխը և Բեռնը՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ տեղում:

Ժնևում 2-սենյականոց բնակարանի համար ամսական պետք է վճարել 4350 դոլար, 3-սենյականոցի համար՝ 7000: Ցյուրիխում 3-սենյականոց տունն ամսական 6000 դոլար արժե, իսկ Բեռնում 2-սենյականոց բնակարանում բնակվելու համար ամսական 2700 դոլար պետք է վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել