
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ուրբաթ օրվա համարում «Ժողովուրդ»–ը գրել էր, որ «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանը մտադիր է ինքնահրկիզվել, քանի որ իր 10 տարի շարունակ մշակած հողը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաճառել է, կիսակառույց տունն էլ՝ քանդել։ «Ժողովուրդ»–ը հետաքրքրվեց ազատամարտիկից, թե Երևանի քաղաքապետարանից ինչպես են արձագանքել այդ ծայրահեղ հայտարարությանը։ «Ես իմ մտադրությունը չիրականացրի, քանի որ իմ շատ հարազատ մի մարդու միջոցով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրեց որևէ քայլ չանել մինչև օգոստոս ամսվա վերջը։ Նա խոստացել է ինձ հող տրամադրել, իսկ ընկերությունն էլ անհրաժեշտ գումար պիտի տա, որպեսզի տունս սարքեմ այլ հողի վրա։ Ես սպասում եմ։ Դեռ ոչ մի քայլ չեմ ձեռնարկի»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել