
«Հրապարակ»-ը զրուցել է Գալուստ Սարգսյանի հետ Հայաստանում բուհերի վարձավճարների թանկացման վերաբերյալ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
-Սոցիալական վիճակը, մարդկանց աշխատավարձերն ադեկվա՞տ են այդ բարձրացմանը։
-Եթե պիտի ընդունվեն չսովորելու համար, կարծում եմ՝ էնտեղ քաղաքականություն վարելը սխալ կլինի, մարդը, եթե սովորում է, կարող է նաև միջակ գնահատական ստանալ, բայց մասնագիտական առարկաները պետք է կարողանա շատ լավ սովորի, եթե այդպես գնա, մի քանի տարի հետո էլ կբողոքարկեն, կասեն՝ երեքի փոխարեն երկու քննություն տանք։
-Բայց Ձեր ասածներն ի՞նչ կապ ունեն ուսման վարձավճարների թանկացման հետ։ Ուսանողը կարող է գերազանց չսովորել, վճարել, բայց մեր երկրի կրթությանը համարժեք։
-Եթե չորս են ստանում, օրենքի պահանջ է, փոխհատուցում է տրվում։ Վճարովի համակարգում ովքեր հարվածային են, արտոնություններ կան, ովքեր երեք են ստանում, որ ծանոթ-բարեկամով ուզում են կուրսից կուրս փոխադրվել, այլ ընդհանրապես պիտի վերջ տան սովորելուն։
-Դուք ուսանող եք եղել, երբ կրթությունն անվճար էր, եթե լիներ նման աստղաբաշխական վճարով, Դուք կսովորեի՞ք։
-Կընդունվեի, որովհետև, նախ, հնարավորություններս էր մեծ, առավել ևս, եթե միջակությամբ պիտի տառապեի, բնականաբար, որ չընդունվեի՝ ավելի ճիշտ կլիներ։
-Ո՞ր հնարավորությունները նկատի ունեք՝ նյութականն, թե՞ մտավոր։
- Եվ նյութական, և մտավոր։ Ես բարեկրթության խավից էի, և ստանում էինք էն աշխատավարձը, ինչպես բոլորը։ Եթե մարդը պիտի ընդունվի չսովորելու համար ու վարձավճարները պատճառ համարի, պետությունը չի կարող նպաստավոր պայմաններ ստեղծել։