Aysor.am-ը գրում է.
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ փոքր երեխայի ուղեղը արձագանքում է բարկացած ձայներին, նույնիսկ, երբ նա քնած է:
Հետազոտությանը մասնակցել է 20 երեխա: Քնած ժամանակ նրանց մոտ խոսել են չափազանց բարկացած, փոքր-ինչ բարկացած, ուրախ և անտարբեր ձայներով: Ապացուցվել է, որ երեխաների ուղեղն արձանագրում է տարբեր ակտիվություն:
Ըստ եզրակացության` երեխայի կյանքի առաջին սթրեսը ծնողների միջև տեղի ունեցած վեճն է:
Կոնֆլիկտային ընտանիքներում երեխաների մոտ ուղեղն այլ կերպ է զարգանում. ավելի զգայուն է լինում բարկացած ձայների հանդեպ, հակված է սթրեսների և զգացմունքների մեջ շատ խոցելի է:
Պարզվել է նաև, որ մայրերի հոգեկան վիճակն անմիջականորեն ազդում է երեխաների վրա: Հոգեբաններն ապացուցել են, որ անհանգիստ և բորբոքված հոգեվիճակը ոչ միայն փոխանցվում է երեխային, այլև խորացնում է փոքրիկի մոտ ցավի զգացողությունը, որն ակներև է դառնում հատկապես պատվաստումնր ստանալու ժամանակ: