
Ladynews.am-ը գրում է.
Այս կոտլետները կարող եք պատրաստել հաճախ և միշտ էլ հաճույքով ճաշակել. նման հյութեղ ու «նուրբ» կոտլետներ ամեն տեղ չի հանդիպի:
Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են`
300 գրամ տավարի միս
700 գրամ խոզի միս
500 գրամ սունկ
3 ձվի դեղնուց
3 հատ սոխ
4 պճեղ սխտոր
4 ճաշի գդալ օսլա
4 ճաշի գդալ կաթի փոշի
3 ճաշի գդալ մայոնեզ
200 գրամ պաքսիմատ
աղն ու պղպեղն` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Միսը, սոխը, սխտորն ու սունկը աղացեք մսաղացով: Ավելացրեք ձուն, օսլան, կաթի փոշին, մայոնեզը, աղն ու պղպեղը: Այդ ամենը լավ խառնեք և դրեք սառնարանը` ամենաքիչը մեկ ժամ, իսկ մեկ գիշերը իդեալական տարբերակ է: Այնուհետև ստացվածից ստացեք կոտլետներ, գլորեք պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակեք բուսական յուղով: Տեղադրեք ափսեի մեջ, ձևավորեք և մատուցեք:
Բարի ախորժակ:
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/4006/hyutegh-kotletner-snkov
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել