
1in.am-ը գրում է.
Երեկ Քարդաշյանների ընտանիքի ներկայացուցիչներից Քայլին Մալիբուում գտնվող Nobu ռեստորանում նշել է իր 16 ամյակը: Տոնին ներկա են եղել աղջկա ծնողները՝ Քրիս և Բրյուս Ջեններները, խորթ քույրերը՝ Քլոե և Քորթնի Քարդաշյանները, վերջինիս ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, զարմիկներ Մեյսոնը և Պենելոպան, ինչպես նաև ընկերը՝ Ջեյդեն Սմիթը: Իսկ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ստիպված են եղել տանը մնալ՝ իրենց փոքրիկի հետ: Այս մասին հաղորդում է US Magazin-ը:
Քայլին բավականություն է ստացել իր 16 ամյակը նշելուց: Իհարկե, նա շնրհակալություն է հայտնել Twitter-ի իր միկրոբլոգում.
«Բոլորին շատ շնորհակալություն բարեմաղթանքների և յուրահատուկ երեկոյի համար: Ես շատ երջանիկ եմ: Անկեղծորեն՝ դա իմ կյանքի լավագույն գիշերն էր»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_206014.html#prettyPhoto
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել