
Doctors.am-ը գրում է.
Հասած տանձն ավելի քաղցր է, քան խնձորը, սակայն նրանում շաքարի պարունակությունն ավելի քիչ է, քան խնձորում: Տանձը պարունակում է ավելի շատ ֆրուկտոզա, քան գլյուկոզա, և հենց ֆրուկտոզայի հաշվին էլ ավելի քաղցր թվում:
Ի դեպ, ֆրուկտոզան արյան մեջ շաքարի քանակությունը չի բարձրացնում, ինչը շատ կարևոր է շաքարախտի դեպքում: Տանձը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին C, պղինձ, պեկտին և կոշտ սննդաթելեր: Այն նույնիսկ պարունակում է մեծ քանակությամբ նյութեր, որոնք հակաբիոտիկի ֆունկցիա են կատարում և բավականին ագրեսիվ ազդում են բակտերիաներին:
Տանձ ընտրելիս հիշեք, որ այն պետք է լինի ոչ շատ փափուկ: Բոլոր կողմերից տանձի միանման գույնն իրականում ցածր որակի նշան է: Տանձը պետք է պահել թղթե տոպրակներում. պոլիէթիլենային տոպրակներում այն նեխում է: