1in.am-ը գրում է.

Հանգստյան օրերին Միսսուրի նահանգում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 19-ամյա Քեթի Լենցը սեղմված է մնացել ղեկի և նստատեղի միջև: Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:

Փրկարարները 45 րոպե փորձել են աղջկան հանել ավտոմեքենայից, սակայն ապարդյուն:

Հասկանալով, որ իրեն հազիվ թե հաջողվի փրկվել՝ 19-ամյա ամերիկուհին իր շուրջ հավաքված մարդկանց խնդրել է բարձրաձայն աղոթել: Այդ պահին ամբոխի միջից սև հագուստով մի տղամարդ է դուրս եկել, խոնարհվել աղջկա վրա և սկսել աղոթել:

Ավարտելով՝ք ահանան մի կողմ է քաշվել և փրկարար ծառայությունների աշխատակիցներին թույլ տվել ևս մեկ անգամ փորձել աղջկան դուրս բերել ավտոմեքենայից: Ի զարմանս բոլորի՝ այս անգամ փրկարարներին հաջողվել է Քեթիին հանել մետաղի ջարդոնի «ճանկերից»:

Հրշեջ ծառայության և ոստիկանության աշխատակիցներն աղջկան մոտակա հիվանդանոց հասցնելուց հետո դեպքի վայր են վերադարձել, որպեսզի շնորհակալություն հայտնեն հոգևորականին: Ականատեսները, սակայն, հայտնել են, որ այդ մարդն անհետացել է:

«Ես չգիտեմ՝ ով էր այդ մարդը: Հրեշտա՞կ՝ քահանայի տեսքով, թե՞ քահանա, ով դարձավ մեր հրեշտակը»,- ասել է փրկարար գործողությանը մասնակցած Ռայմոնդ Ռիդը:

Նրա հետ համաձայն է նաև Քեթի Լենցի մայրը՝ Կառլա Չերչիլ Լենցը:

Իսկ ըստ մեկ այլ քահանա հայր Ջեյմս Մարտինի՝ դեպքի վայրում ներկա է գտնվել մի քահանա, ով ցանկացել է իր անունը գաղտնի պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել