Գրկախառնված քնելն օգտակար է առողջությանն ու հարաբերություններինDoctors.am-ը գրում է.

Ամուսինների համատեղը քունը նվազեցնում է սթրեսի հավանականությունն ու նպաստում ներդաշնակ հարաբերությունների ձևավորմանը: 

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ զուգընկերոջ հետ գրկախառնված քնելիս մարդիկ իրենց անվտանգ են զգում: Այսպես քնելը մեծացնում է օրգանիզմում օքսիտոցինի քանակն ու նվազեցնում կորտիզոլինը: 

Վերջինիս նվազեցումը պակասեցնում է սրտանոթային համակարգի և աուտոիմուն հիվանդությունների, դեպրեսիաների առաջացման հավանականությունը՝ կապված բորբոքային սպիտակուցների՝ ցիտոկինների սինթեզի կրճատման հետ: 

Հետազոտության ընթացքում մոտ 60 կանաց շրջանում անցկացված հարցումն ու օքսիտոցինի մակարդակի չափումը ցույց տվեցին, որ այն կանանց մոտ, ովքեր զուգընկեր ունեին և հաճախ էին գրկախառնվում, օքսիտոցինի մակարդակը առավել բարձր էր, ինչի հետևանքով իջնում էր զարկերակային ճնշումն ու սրտի զարկերի հաճախականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել