Հաճախ մենք խոսում ենք այն ժամանակ, երբ պետք է լռել,

Հաճախ մենք կորցնում ենք այն ժամանակ, երբ դեռ չենք էլ գտել,

Հաճախ մենք հանձնվում ենք այն ժամանակ, երբ դեռ չենք էլ փորձել,

Հաճախ մենք ժպտում ենք այն ժամանակ, երբ ցանկանում ենք վիշտը թաքցնել,

Հաճախ մենք ավերում ենք այն ժանանակ, երբ դեռ չենք էլ կառուցել,

Հաճախ ենք զգացմունքերը թաքցնում և անզորությունից անորոշության մատնվում,

Հաճախ ենք անտեսում նրանց, ովքեր մեր կարիքն այնքան են զգում:

Այո՛, հաճախ ենք լռում, լուռ տառապում,

Հաճախ, շատ հաճախ ենք մենք ինքներս մեզ խաբում,

Սուտ խոսքերով դատարկությունը լցնել փորձում,

Անզոր հայացքով վեր նայում և հրաշքի սպասում,

Հաճախ ենք մեր հոգին ուրիշների առաջ բացում,

Իսկ բացելուց հետո ամայություն ենք զգում,

Հաճախ ենք փորձում, հաճախ տապալվում, հաճախ արտասվում:

Իսկ ինչո՞ւ հաճախ մենք ավելի հաճախ չենք փորձում...


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել