Operativ.am-ը գրում է.

Թվերի շարք

Թվերի սիրահարներին հիմնականում անհանգստացնում է նյութական հարստությունը: Մեծ է հավանականությունը, որ դուք այդ ընթացքում մտածում եք կամ պարտքերի մասին, կամ ինչպես գումար վաստակել:

Արև

Զարմանալի է, բայց արև նկարելը ոչ միշտ է կապվում լավ տրամադրության հետ: Ճիշտ հակառակը. Դուք ունեք սիրո և ջերմության պակաս: Փորձեք ավելի շատ լինել մարդկանց շրջապատում, ավելի հաճախ հանդիպեք ընկերներին:


Քառակուսի կամ եռանկյուն

Նման պատկերներ անում են հիմնականում իրենց տեսակետն ազատ արտահայտող մարդիկ: Նրանք ունեն լավ զարգացած տրամաբանություն և կարող են ղեկավար պաշտոն զբաղեցնել:
Միևնույն ժամանակ, եթե անկյունները շատ սուր են, դա ագրեսիայի նշան է:

Ալիքներ, շրջան, գալար

Ուրիշների խնդիրները ձեզ այնքան էլ չեն հուզում: Դուք շատ գաղտնապահ և փակ անձնավորություն եք, չեք սիրում, երբ ուրիշները միջամտում են ձեր գործերին:
Փորձեք ավելի զգույշ լինել դիմացիններին չվիրավորելու համար:

Աստղ

Աստղ նկարող անձնավորությունը խոչընդոտների հանդիպելիս հետ չի քաշվում փորձելով հաղթահարել դրանք: Բացի այդ, նման պատկերը վկայում է այն մասին, որ Դուք ցանկություն ունեք դիմացինների ուշադրությունը գրավել Ձեզ վրա:


Բարակ ծառեր`ճյուղերով (առանց տերևների)

Նման պատկեր հիմնականում նկարում են տխուր և մոլորված մարդիկ:


Հաստաբուն ծառեր տերևներով

Սա արդեն ուրախության նշան է: Նման մարդկանց այդ պահին ոչինչ չի տխրեցնում:


Ծաղիկ

Ծաղիկ նկարելը բարության նշան է: Նման մարդիկ զգայուն են և հոգատար. պատրաստ են օգնության ձեռք մեկնել դիմացիններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել