
168.am-ը գրում է.
Ուտելիքը էներգիայի գլխավոր աղբյուր է յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի համար, շնորհիվ ուտելիքի մեր օրգանիզմը կարողանում է իրականացնել բազմաթիվ բարդ ֆունկցիաներ: Սակայն եթե մենք չափից շատ ենք ուտում, ապա մեծ քանակությամբ արյուն է մատակարարվում մարսողական համակարգին և մենք մեզ շատ թմրած և քնկոտ ենք զգում: Ամերիկացի բժիշկների հետազոտությունները պարզել են, թե որ մթերքներն են քնաբեր:
Քնաբեր մթերքներից են
Հնդկահավի միսը
Հնդկահավի մսի բաղադրության մեջ մտնում են այնպիսի սպիտակուցներ, որոնք հանգստացնում են օրգանիզմը: Մեկ չափաբաժին հնդկահավի միսը չի կարող ձեզ համար քնաբեր համարվել: Հիշեք, որ չպետք է չարաշահեք հնդկահավի միսը, քանի որ այն իջեցնում է աշխատունակությունը:
Շաքար և քաղցրավենիքներ
Արյան մեջ գլյուկոզայի շարժը հոգնեցնում է օրգանիզմը: Ահա թե ինչու են քաղցրակերները բողոքում էներգիայի պակասից: Ժամանակն է հրաժարվել գազավորված ըմպելիքներից և կոնֆետներից:
Ալկոհոլ
Ալկոհոլային խմիչների օգտագործումը թմրեցնում է նյարդային համակարգը: Ալկոհոլային խմիչքը օգտագործելուց հետո մարդու մոտ առաջանում է քնելու ցանկություն: Սակայն եթե այդ ժամանակ քնեք, ապա օրգանիզմի չի հասցնի հանգստանալ և չի կուտակի բավարար էներգիա՝ օրը ավարտելու համար:
Խմորեղեն և մակարոնեղեն
Խմորեղենը և մակարոնեղենը նպաստում են արյան մեջ գլյուկոզայի մեծ շարժին, որը հոգնեցնում է օրգանիզմը և հանգեցնում քնկոտության:
Օգտակար խորհուրդներ
1. Առավոտյան կերեք շիլա, որը նպաստում է օրգանիզմ էներգիայի թափանցելուն: Քիչ-քիչ ուտելով կարելի է ավելի շատ էներգիա ստանալ, քան մեկ անգամյա շատ ուտելով: 3 ժամը մեկ խորհուրդ է տրվում փոքր չափաբաժնով սնվել:
2. Ածխաջրերով հարուստ սննդամթերքները ցանկալի է ուտել օրվա առաջին կեսին: Նման կերպ շաքարը չի վերածվում ճարպի, այն այրվում է: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուտել սպիտակուցային և բուսական սննդամթերք:
3. Հետևեք, որպեսզի օրգանիզմը ապահոված լինի վիտամիններով: Էներգիայի համար պատասխանատու է վիտամին С-ն (պարունակվում է հաղարջի, մասրենու, կիվիի, հազարի տերևների և ցիտրուսային մրգերի մեջ) և В խմբի վիտամինները (պարունակվում է հացահատիկի մեջ):
4. Մի մոռացեք ջրի մասին: Մարմնի 1 կգ զանգվածը կարիք ունի 30-40 մլ մաքուր ջրի, սակայն ոչ գազավորված հյութերի, թեյի և նման կարգի ըմպելիքների մեջ: 70 կգ քաշ ունեցող մարդու համար անհրաժեշտ է 2-2.5 լ ջուր:
Նյութն ամբողջությամբ` այստեղ