
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանցի օսկարակիր սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը կվերադառնա հայրենիք՝ անհավանական նպատակով՝ տապալել «պինդբռունցք» Ալիևին հոկտեմբերի նախագահական ընտրություններում, Իբրահիմբեկովն այս մասին ասել է France-Presse-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանում հայտնի և ազդեցիկ այդ գործիչը (համահեղինակությամբ Օսկարի է արժանացել Նիկիտա Միխալկովի «Արևից նվաղածները» ֆիլմի համար) կրկին մտավախություն է հայտնել իր՝ Ադրբեջան վերադառնալու առիթով՝ ասելով, որ այնտեղ իրեն անպայմանորեն կձերբակալեն որևէ սարքված գործով:
74-ամյա կինոգործիչը նշել է, որ հայրենիք կվերադառնա «Մոսկվայի հետ իր գործերը հասկանալուց հետո»: Նա Ադրբեջանից հեռու է մնում հունվարից ի վեր:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/12/ibrahimbekov-vs-aliyev/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել