
Yerevannews.am-ը գրում է.
Հետազոտության ընթացքում Ստոկհոլմի համալսարանի գիտնականները հետևել են 6000 մարդու քնին: Նրանց հաջողվել է պարզել, որ հաջորդ օրվա առույգությունը ոչ մի կերպ կապված չէ, թե քանի ժամ է մարդը քնում:
«Քունը շատ անձնական հարց է: Քնելու անհրաժեշտությունը կապված է գենետիկայից, տարիքից, առողջական վիճակից, շրջակա միջավայրից և բնույթով բու կամ արտույտ լինելու հանգամանքից»,- նշել է Մայքլ Բրեուսը:Այս մասին հաղորդում է Menshealth-ը
Քնի որակը նույնպես իր դերն է խաղում: Անընդհատ 5 ժամը ավելի լավ է, քան ութ ժամը, եթե արթնանում եք, հետո կրկին քնում:
Ինչքան ժամ է Ձեզ պետք քնել որոշելու համար լավագույն ձևը հանգստի ժամանակ քնի տևողությանը հետևելն է, երբ արթնանում եք առանց զարթուցիչի: Գրեք յուրաքանչյուր գիշեր քանի ժամ եք քնում և հինգ օրվա ընթացքում կկարողանաք պարզել, թե քանի ժամ հանգիստ է Ձեզ անհրաժեշտ: