1in.am-ը գրում է.

Այսօր Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ մի խումբ երիտասարդներ՝ «Մենք անկախության սերունդն ենք, մենք հանգիստ չենք մնում», «Հաղթանակը սկսվում է երիտասարդների միասնականությունից», «Միասնականությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, որը կերտում են երիտասարդները», «Հեղափոխության ճանապարհը կառուցում են երիտասարդները» և այլ ցուցապաստառներով, Սիրահարների այգու մոտից երթով շարժվելով Բաղրամյան փողոցով՝ եկան Ազատության հրապարակ, այնտեղից էլ դեպի քաղաքապետարան:
Երիտասարդները շնորհավորել են քաղաքապետարանի մոտ արդեն տասնվեց օր անժամկետ նստացույց անող երիտասարդներին, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել