Psymag.am-ը գրում է.

1. Եթե դու քնես հիմա, երազում, իհարկե, կարող ես տեսնել քո երազանքը: Բայց եթե քնի փոխարեն ընտրես ուսումը, ապա կարող ես իրականություն դարձնել այդ երազանքդ:

2. Երբ դու մտածում ես, որ արդեն շատ ուշ է, իրականում դեռ շատ շուտ է:

3. Սովորելու չարչարանքները ժամանակավոր են: Չիմացության չարչարանքները` հավերժ:

4. Ուսումը ժամանակ չի: Ուսումը ջանքեր է:

5. Կյանքը միայն ուսում չի, բայց եթե դու ի վիճակի չես անցնելու անգամ դրա միջով, ապա էլ ինչի ես դու ընդունակ:

6. Լարվածությունն ու ջանքերը կարող են հաճելի լինել:

7. Միայն նա, ով ավելի շուտ է ինչ-որ բան անում, միայն նա, ով ջանքեր է գործադրում, կարող է ի սրտե վայելել իր հաջողությունը:

8. Ամեն ինչում հաջողություն ունենալը բոլորին չէ տրված, բայց հաջողությունը գալիս է միայն ինքնակատարելագործման և վճռականության հետ:

9. Ժամանակը թռնում է:

10. Այսօրվա նվնվոցը կարող է դառնալ վաղվա արցունքները:

11. Մարդիկ, ովքեր ներդրումներ են անում ապագայի համար, ռեալիստ են:

12. Քո աշխատավարձն ուղիղ համեմատական է քո կրթության մակարդակին:

13. Այս օրը երբեք չի կրկնվի:

14. Անգամ հիմա, քո թշնամիները ագահությամբ թերթում են գրքերը:

15. Չես քրտնի, փող չես աշխատի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել