Գերիների հարցի միջոցով աշխարհը դիվանագիտական լեզվով ուղիղ ասում է մեր հասարկությանը, որ թեպետ դուք կարծես նորմալ ապրում եք երկիրը կործանման շեմին հասցրած պատուհասի հետ, սակայն ուրիշ պետությունները, հատուկ նշեմ` ՈՉ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, այլ հակառակ` արևմուտքը, չի պատրաստվում ներել պատերազմ հրահրած անձին, որն իր մանր ամբիցիաները բավարարելու համար վարի տվեց բանակցությունները, կոտորած կազմակերպեց, ապակայունացրեց տարածաշրջանը իսկ վերջում էլ Արցախը դարցրեց ռուսական ֆորտպոստ:
Թե բա ռուսների դեմ են անում, այ մարդ ռուսն ինչ կապ ունի ձեր գերու հետ: Երբ գա ազդեցություն ցուցադրելու ժամանակը, կամ իրենց հարկավոր լինի, ինքը ինչ պետք է կանի, բայց հաստատ հայաստանյան հաշվարկներից ելնելով չէ: Ռազմագերրիների մասին խոսում է ՀՀ իշխանությունը, ոչ թե ՌԴ-ն, հետևաբար էդ վերլուծությունները առնվազն սխալ են, եթե ոչ հատուկ հնարած:
Սեղանին ռուսական ազդեցությունը չի դրված, այլ մեր որևէ, թեկուզ ամենչնչին լինելիությունը միջազգային հարթությունում, հերիք է մեզ ջայլամի տեղ դրած ապրենք: Սա ծաղր է, բացահայտ արհամարհանք մեզ` աշխարհի կողմից: Ուստի` քանի դեռ այս իշխանությունն է ՀՀ-ում, անհնար է որևէ հաջողություն, անգամ ամնեաչնչին...
Թարգեք Պուտինի <<դարդերով ապրելը>>, թե բա էս ինչ բան է, բանի տեղ դնող չկա էդ մարդուն.. Ձուն գա գալխներիդ... Լրիվ խենթանոց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել