1in.am-ը գրում է.

Գերմանիայում ապագայի միտումների հետազոտության ինստիտուտի իրականացրած հարցումը ցույց է տվել, որ Գերմանիայի բնակիչները հաճախ նախընտրում են լոգարանն օգտագործել այլ նշանակությամբ: Մասնավորապես, գերմանացիների 24 տոկոսը նախընտրում են այնտեղ սեքսով զբաղվել, իսկ 53 տոկոսը հայտարարել է, որ այնտեղ կարդում են, ռադիո կամ երաժշտություն լսում: Այս մասին հաղորդում է Detusche Welle-ը:

Առցանց հարցմանը մասնակցել է 1020 մարդ՝ 16 տարեկանից սկսած: Մասնակիցների 70 տոկոսն ասել է, որ լոգասենյակում նրանք ուղղակի թուլանում են, 26 տոկոսը հեռախոսով է խոսում, 24 տոկոսը սեքսով է զբաղվում, և 17 տոկոսը օգտվում է համացանցից:

Պարբերականը նշում է, որ գերմանական շատ բնակարաններում մինչև օրս լոգասենյակը միակ տեղն է, որտեղ կարելի է «հեռու մնալ օտար աչքից»:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել