
Ladynews.am-ը գրում է.
Ոչ աշխատանքային օրերին երկարատև քունն օգնում է նվազեցնել երկրորդ կարգի շաքարային դիաբետի հիվանդության առաջացման հավանականությունը:
Ավելի վաղ մասնագետները նշում էին, որ հանգստյան օրերն անկողնում անցկացնելը մարդուն կարող է վնասել խախտելով օրվա ռիթմը: Գիտնականները խորհուրդ էին տալիս անգամ հանգստյան օրերին պահպանել սովորական ռիթմը զարթնելով սովորականի պես և պառկել քնելու նույն մշտական ժամին: Մինչդեռ, ավստրիալացի գիտնականների եզրահանգմամբ հանգստյան օրերի երկարատև քունն օգնում է պայքարել ինչպես շաքարային դիաբետի, այնպես էլ մի շարք այլ հիվանդությունների դեմ: Հինգ տարվա ընթացքում հետազոտողները հետևել են առողջ մարդկանց քնի տևողությանը. պարզվել է, որ գիշերային քնի տևողությունը շաբաթվա ընթացքում միջինում կազմում է 6 ժամ: Հանգստյան օրերին էլ քնել են կես ժամ ավելի: Բացի այդ փորձի մասնակիցների մոտ անընդհատ ստուգվել է ինչպես է ինսուլինի աշխատանքն օրգանիզմում: Ինչպես ցույց են տվել արդյունքները, նշված հորմոնի մակարդակը նկատելիորեն նվազել է շաբաթվա առաջին կեսին: Այս կերպ, քնի տևողության երկարացումը կարող է նվազեցնել երկրորդ կարգի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը շնորհիվ ինսուլինի նորմալ աշխատանքի, որն էլ իր հերթին ազդում է արյան մեջ շաքարի առաջացմանը: