
1in.am-ը գրում է.
Նորածին արքայազն Ջորջը հնարավոր է և դառնա Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր՝ շարունակելով հին ավանդույթները, սակայն ծնողները մտադիր են նրան ժամանակակից ոգով դաստիարակել: Ինչպես հաղորդում է Us Weekly պորտալը, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հրաժարվել են դայակների ծառայություններից և մեկնել Միդլթոնների առանձնատուն «արձակուրդի» համար, որպեսզի կարողանան վայելել «հանգիստ ու համաչափ կյանքը»:
Ներկայումս փոքրիկ Ջորջի սիրելի զբաղմունքը, իհարկե, քունն է: Հետո երեխան արթնանում է, ուտում, և... ամեն ինչ կրկնվում է:
«Քեյթն ու Ուիլյամը զբոսնում են որդու հետ, խաղում, նրան առավելագույն ուշադրություն են ցուցաբերում: Երբ երեկոյան երեխան քնում է, նրանք ընթրում են ընտանեկան սեղանի շուրջ և քննարկում անցած օրվա իրադարձությունները»,- հաղորդում է Us Weekly-ն: