Սևրի պայմանագիրը հանդիսանում է միջազգային փաստաթուղթ, որը հաստատում է Հայկական պատմական հողերի բռնազավթումը Թուրքիայի կողմից: 1920 թ.  օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, իսկ Էրզրումի, Տրապիզոնի, Բիթլիսի և Վանի նահանգներում երկու պետությունների սահմանը որոշվելու էր ԱՄՆ-ի կողմից: Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսսումնասիրել էր տարածաշրջանը և 1920 թ. նոյեմբերին Վիլսոնը իր որոշումը ներկայացրեց եվրոպական տերություններին, ըստ որի ՀՀ-ին էր անցնելու Էրզրումի նահանգը գրեթե ամբողջությամբ, Տրապիզոնի նահանգի մեծ մասը և Վանի ու Բիթլիսի նահանգների երկու երրորդը, ընդհանուր առմամբ մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր: Սևրի պայմանագրի իրականացման դեպքում Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքը կկազմեր շուրջ 160 հազար քառ. կիլոմետր` դեպի Սև ծով ելքով: 

Այսպիսով, Սևրի պայմանագիրը ունի ոչ միայն պատմական այլև քաղաքական կարևոր նշանակություն և արդիական է, քանի որ հանդիսանում է միջազգային փաստաթուղթ, որը հաստատում է Հայկական պատմական հողերի բռնազավթումը Թուրքիայի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել