Operativ.am-ը գրում է.

Ինչպես վկայում են փաստերը միջին դարում ասպետները միրգ են հյուրասիրել կանանց և հետևել, թե նրանք, որն են նախընտրում: Ըստ սիրած մրգի որոշել են, թե ինչպիսի կին է նա և ըստ դրա ընտրություն կատարել: Այսպիսով, եթե դուք սիրում եք բանան,ուրեմն աչքի եք ընկնում թույլ և փխրուն բնավորությամբ, զգացմունքային եք, կարող եք հասնել մեծ հաջողությունների, դրա համար բավական է միայն ցանկանալ: Նրանք կարողանում են տպավորություն գործել տղամարդկանց վրա եւ իրենց հասցեին քննադատություն չեն հանդուրժում:
 

 Նարինջի սիրահարները ակտիվ են, դրական էներգիայով լեցուն, հեշտությամբ են կայացնում որոշումներ, չափազանց շփվող են, հեշտությամբ շրջապատ են ստեղծում և հեշտությամբ բաժանվում: Նարինջը գրավում է ինքնամփոփ և երկչոտ կանանց, նրանք տղամարդկանց նվաճում են իրենց համեստությամբ և առեղծվածությամբ: Այդ կանայք ստեղծագործ մարդիկ են, շատ խելացի են և սիրում են կատակել:

 Բալ նախընտրում են այն մարդիկ, որոնք անկանխատեսելի են, շատ զգույշ, սիրում են իրենց մտերիմներին, բարի են, չափազանց չարաճճի:

Ելակի սիրահարները մեծ խելքի տեր անհատներ են, կարողանում են հեշտությամբ համոզել մար դկանց ցանկացած հարցում: Սակայն առանձնանանում են խանդոտ բնավորությամբ, ինչն էլ գրեթե միշտ նրանց գցում է սկանդալային իրավիճակների մեջ: Ելակ շատ են սիրում հատկապես շքեղության և հարմարավետության սիրահար կանայք: Նրանք առրթը բաց չեն թողնում պարծենալու իրենց դիրքով, օժտված են առանձնակի հմայքով:

 Ձմերուկ նախընտրողները անհավասարակշիռ են բնույթով, նրանց հատուկ է պոռթկուն բնավորությունը, չափազանց զգացմունքային են, սիրում են կենդանիներին: Անկեղծությունը նրանց գլխավոր հատկանիշներից է:

 Ծիրան նախընտրողները ազատամիտ են, պերճախոս, աչքի են ընկնում բարությամբ, նրանք չափազանց շփվող են, մեծ վստահություն են ներշնչում առաջին իսկ խոսքից:

 Անանաս սիրում են էկզոտիկ զգացմունքերվ օժտված կանայք, նրանք պաշտում են ֆլիրտը և արկածները:

 Դեղձի սիրահար աղջիկներն իրենց համար զուգընկեր դժվար են գտնում, անընդհատ ընտրում են, եթե նույնիսկ դա հիասթափություն է բերում: Նրանք պատրաստ են ամեն տեսակի փորձությունների:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել