
1in.am-ը գրում է.
Համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ Քիմ Քարդաշյանը միայն մի քանի վայրկյան է երևում: Դա, սակայն, բավական է, որպեսզի աստղի արտաքինում նկատվեն արմատական փոփոխություններ: Փոքրիկ Սևերի մայրիկը արագությամբ կիլոգրամներ է կորցնում: Նրա դեմքը նույն տեսքն ունի, ինչ մինչ հղիությունը:
Քիմ Քարդաշյանը շուտով կկարողանա այն լրագրողների քիթը տրորել, ովքեր ամեն անկյունում «կծում էին» նրան: Նրանք հարմար առիթը բաց չէին թողնում Քիմ Քարդաշյանի քաշը քննադատելու համար: Ռեալիթի շոուի աստղը, սակայն, նիհարել է՝ տնից դուրս չգալով: Արդյունքն ուղղակի ապշեցուցիչ է:
Իր գաղտնիքները աստղը չի բացահայտում: Հայտնի է միայն, որ դեռևս հղիության ընթացքում նա վարձել էր ֆիթնեսի հայտնի մարզիչ Թրեյսի Անդերսոնին, հաղորդում է Wday-ը:
Տեսանյութը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_205629.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել